96 տարեկան հասակում մահացել է անիմացիոն ֆիլմերի ռուս ռեժիսոր Ֆյոդոր Խիրտուկը,- հաղորդում է RIA Novosti-ն:
Խիրտուկը ծնվել է 1917 թ. մայիսի 1-ին: «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում աշխատել է 20 տարեկանից շուրջ 50 տարի: Որպես անիմատոր՝ նա ստեղծել է ավելի քան 200 կերպարներ 102 ֆիլմերի համար, որոնց թվին են պատկանում՝ «Սառցե թագուհին», «Կարմիր գլխարկը»:
Խիրտուկի ռեժիսորական աշխատանքներից են այնպիսի հայտնի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Վինի Թուխը», «Մեկ հանցագործության պատմություն»-ը, «Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ»-ը, «Կղզի»-ն և այլն:
Ֆյոդոր Խիրտուկը 1985 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման,1976, 1982 թթ.՝ դարձել ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր: Ստացել է բազում այլ մրցանակներ: Իսկ 2002 թ. ստացել է ՌԴ նախագահի հատուկ մրցանակ ռուսական կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար: