Saturday, 05 12 2020
Categories Search
Русский +13°C
Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը
1992 թ աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք

Էստոնիա-Հայաստան. Եթե Կապառոսը աբսուրդային «էքսպերիմենտ» չանի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղը 4-րդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում՝ Տալլինում հյուրընկալվելով Էստոնիային։ Այս պահին Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում՝ մեկ միավորով զիջելով 1-2-րդ տեղերում գտնվող Վրաստանին և Հյուսիսային Մակեդոնիային։ Էստոնացիներին հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը առնվազն կհայտնվի 2-րդ հորիզոնականում։ Եթե Հյուսիսային Մակեդոնիա-Վրաստան հանդիպումը ավարտվի ոչ-ոքի, իսկ մերոնց հաջողվի հաղթել, ապա միանձնյա կգլխավորենք մրցաշարային աղյուսակը։

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Երևանում Հայաստանի ազգային հավաքականն առանց Հենրիխ Մխիթարյանի 2։0 հաշվով հաղթել էր Էստոնիային։ Երկու օր առաջ մեր առաջիկա մրցակիցը փոքր անակնկալ էր մատուցել՝ ոչ-ոքի՝ 3։3 խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Ինչևէ, գնահատելով վաղվա խաղում Հայաստանի հավաքականի հնարավորությունները՝ պետք է կատարենք մի քանի դիտարկում։ Այս պահին կարևոր ենք համարում թերևս գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի անտրամաբանական և անբացատրելի սխալներ թույլ չտալու հանգամանքը։ Այն, ինչ տեղի ունեցավ երկու օր առաջ Վրաստանի դեմ մրցավեճում, մեկնաբանելն իսկապես բարդ է։ Վերլուծելով վերջին հանդիպումը՝ վստահաբար կարող ենք ասել, որ չհաղթելու գլխավոր մեղավորը հենց Կապառոսն էր։ Չնայած առաջին խաղակեսում թույլ տված սխալներին և երկրորդ կեսի մեկնարկում բաց թողած գոլին՝ մեր հավաքականն այնուամենայնիվ հնարավորություն ուներ հաղթելու։ Մեր ֆուտբոլիստները մեծացնում էին ճնշումը, սակայն երկրորդ կեսի միջնամասում ականատեսը եղանք մեկ այլ անբացատրելի երևույթի։ Խոակին Կապառոսը ասպարեզ դուրս բերեց առաջին անգամ հավաքական հրավիրված «Նոայի» կիսապաշտպան Յուրի Գարեգինյանին։ Վերջինիս մանկական սխալի հետևանքով Վրաստանն առաջ անցավ հաշվի մեջ։

Նշենք, որ Գարեգինյանը իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և վերջին 5 հանդիպումներում 2 անգամ է դուրս եկել փոխարինման։ Անհրաժեշտ չէ ֆուտբոլի մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ առաջին անգամ ազգային հավաքական հրավիրվող ֆուտբոլիստը գերլարված իրավիճակում չի կարող ներդնել իր ողջ ներուժը։ Իր այս որոշմամբ հաղթանակի վրա խաչ քաշելուց զատ՝ Կապառոսը, փաստի առաջ կանգնեցնելով Գարեգինյանին, ֆուտբոլասերների որոշ շրջանակներում նրան դարձրեց վրացիներին չհաղթելու գլխավոր մեղավորներից մեկը։

Հասկանալի է, որ Կապառոսը ցանկանում է թարմացնել հավաքականը, փորձարկել նոր ֆուտբոլիստների։ Բայց արդյո՞ք Վրաստանի հետ մրցավեճը նման «էքսպերիմենտ» անելու ամենահարմար առիթն էր։ Տարակուսելի է նաև այն, որ Կապառոսի այս որոշումը համարժեք գնահատականի չի արժանանում մասնագետների կամ լրատվամիջոցների կողմից։ Եթե նման սխալ թույլ տար Կապառոսից առաջ մեր հավաքականը գլխավորած հայ մասնագետներից մեկը, կարծում ենք՝ հանդիպումից անմիջապես հետո նա ուղղակի կքարկոծվեր ֆուտբոլային ընտանիքի կողմից։ Հիշենք թերևս 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Վարդան Մինասյանը սուր քննադատության ենթարկվեց այն բանի համար, որ մեկնարկային կազմում էր ընդգրկել երիտասարդ պաշտպան Տարոն Ոսկանյանին, ում մեղքով չեխերը գոլ խփեցին։ Բայց արի ու տես, որ այսօր իսպանացի հայտնի մարզչին կարելի է սխալվել, և ոմանց համար տեղի ունեցածը նորմալ երևույթ է։ Եթե ժամանակին հավաքականի հանդիպումներից փորձում էինք խոսել մարտավարական լուծումների մասին, ապա այսօր դա անել ուղղակի անիմաստ է։

Հյուսիսային Մակեդոնիայից պարտվեցինք Կապառոսի «էքսպերիմենտների» պատճառով, նույնը տեղի ունեցավ նաև վրացիների դեմ խաղում։ Կարճ ասած՝ մենք վաղը Էստոնիային հաղթելու և ենթախմբում դիրքը բարելավելու իրական հնարավորություն ունենք։ Հաղթանակը կկայանա, սակայն, միայն մի դեպքում՝ եթե մեր հավաքականի իսպանացի հայտնի մասնագետը հերթական աբսուրդային որոշումը չկայացնի։

Հայաստանի ազգային հավաքականը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին է ժամանել երեկ երեկոյան: ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա լը Կոք» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկի պորտուգալական մրցավարական կազմը: Հանդիպման գլխավոր մրցավարն է Լուիս Գոդինյոն: Վերջինիս եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան ու Հուգո Ռիբեյրոն: Չորրորդ պաշտոնյան է Անդրե Նարցիսոն:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան