Wednesday, 14 04 2021
Wednesday, 14 04 2021
11:24
Եվրատեսիլ 2016. երկրորդ կիսաեզրափակիչ ուղիղ եթեր
Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

Վրաստանի փոխնախարարի հիշողությունը. իջեցնել և ստուգել Բաքու գնացող բեռները

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, թե Վրաստանի տարածքով չի իրականացվում դեպի Ադրբեջան ռազմական բեռնափոխադրում, իսկ իրականացվող բեռնափոխադրումները մարդասիրական են և համապատասխանում են միջազգային բոլոր կանոններին: Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարել է նաև, որ Թբիլիսին էսկալացիայի սկսվելուն պես փակել է ռազմական բեռնափոխադրումները: Փոխնախարար Դարսալիան, իհարկե, մի քիչ խնդիր ունի հիշողության հետ, որովհետև Վրաստանը էսկալացիայի սկզբից չէ, որ հայտարարեց փակելու մասին, այլ մի քանի օր անց միայն: Մի քանի օրը, սակայն, բավարար էր, որ Թուրքիայից և Իսրայելից ինտենսիվ բեռնափոխադրումներով մահաբեր սպառազինությամբ համալրվեր ադրբեջանական բանակը, որն առանց դրա պարզապես գոյություն իսկ չունի: Սակայն երբ Վրաստանն այժմ հայտարարում է, որ փակել է բեռնափոխադրումները, իսկ կատարվողները մարդասիրական, քաղաքացիական են՝ միջազգային բոլոր կանոններին համաձայն, այստեղ կան որոշակի տարակույսներ: Համենայնդեպս, այնքան, որ դրանց մասին բարձրաձայնվել է անգամ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մակարդակով, որը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Վրաստանի տարածքով մարդասիրական բեռների քողի տակ շարունակվում են հարվածային անօդաչուների մատակարարումներ Ադրբեջան: Իսկ ինչպես հայտնի է, հենց այդ անօդաչուներն են առաջին հերթին նաև իրենց բազմաքանակությամբ շատ թե քիչ օգնում ադրբեջանցիներին խնդիրներ ստեղծել հայկական ՀՕՊ համակարգերի համար, որովհետև ադրբեջանցիները փորձում են ինչ-որ բան ստանալ քանակի հաշվին:

Ըստ այդմ, եթե մոտ երկու հարյուրին մոտեցող խոցված անօդաչուների թվի պարագայում Բաքուն շարունակում է դրանց զանգվածային կիրառումը, դա կնշանակի, որ շարունակվում է նաև մատակարարումը: Հետևաբար՝ Վրաստանի հավաստիացումները, որ բեռները մարդասիրական են, համոզիչ չեն: Իհարկե, այստեղ նաև կա այն հանգամանքը, որ Թբիլիսին առաջնորդվում է փաստաթղթային հիմքերով և պարզապես չի կարող արգելել նաև մարդասիրական անվան ներքո իրականացվող բեռնափոխադրումները: Սակայն բանն այն է, որ այդպիսով ստացվում է, որ Վրաստանն էլ սնուցում է միջազգային ահաբեկությունը, որը մի գեղեցիկ օր պտտվելու է նաև Վրաստանի սահմանների կողմ: Ըստ այդմ, Թբիլիսին թերևս կարող է կայացնել ռացիոնալ մի որոշում, որ Բաքու ուղևորվող բեռնատար օդանավերը պետք է վայրէջք կատարեն Թբիլիսիում և ստուգվեն, ու եթե դրանց մեջ իսկապես ռազմական բեռ չէ, ապա հանգիստ կարող են շարունակել ճանապարհը: Ի դեպ, նույնը կարող են անել նաև Հայաստան եկող բեռնատարների պարագայում, եթե կա պարիտետի խնդիր: Համենայնդեպս, Թուրքիան, օրինակ, հենց այդպես էր վարվում սիրիական ուղղությամբ բեռնափոխադրումների պարագայում, երբ մի շարք օդանավեր իջել են Թուրքիայի տարածքում և ճանապարհ շարունակել ստուգվելուց հետո միայն: Այժմ ստուգվում է վրացական պետության լինելիությունը, որովհետև եթե Թբիլիսին վերածվել է Անկարայի ու Բաքվի միջև միջանցքի, ապա մի գեղեցիկ օր միջանցիկ քամին կքշի վրացական պետականությունը: Իսկ դրա, մեղմ ասած, անցանկալիության հարցում վրաց ժողովրդից եթե ոչ ավելի, ապա ոչ պակաս շահագրգռված է հայ ժողովուրդը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Որոնում
Ուղիղ
Լրահոս