Wednesday, 14 04 2021
Wednesday, 14 04 2021
11:24
Եվրատեսիլ 2016. երկրորդ կիսաեզրափակիչ ուղիղ եթեր
Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

ԼՂ-ն բլիցկրիգով գրավելու թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը ձախողվել է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին հղված ուղերձում արձանագրել է, որ թուրք-ադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլիցկրիգով գրավել Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները՝ ձախողվել է հայկական բանակի՝ հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, մեր պետական կառավարման համակարգի՝ կառավարության, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով:

«Արդեն 18 օր շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ: Մինչ ռազմաճակատում ստեղծված իրադրությանն անդրադառնալը հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ նախ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ ըստ էության հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

«Այդ պահանջի էությունը հետեւյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետեւ՝ դա անընդունելի էր:

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում, ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում: Եվ ըստ էության դրվում էր կառուցակարգերի հիմք, որոնց համաձայն Ղարաբաղը պետք է ընդհանրապես հայաթափվեր: Միեւնույն ժամանակ զարգացնում էր ռազմական հռետորաբանությունը եւ հայատյաց քարոզը»,-պարզաբանել է Փաշինյանը:

Նա նշել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում բարեփոխումներ եւ վերազինումներ են իրականացվել հայոց բանակում՝ փորձելով իրական նախադրյալներ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար: 2020 թվականի հուլիսին տեղի ունեցան Տավուշյան հաղթական մարտերը ապացուցեցին շատերի համար անսպասելին. ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը: Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար: Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ, մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան: Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը ի վիճակի չէ մոտ ապագայում կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ այլեւս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ:

«Տեղի ունեցավ աննախադեպ մի բան, Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին, զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների՝ Սիրիայից տեղափոխելով Ղարաբաղյան հակամարտության գոտի, հասկանալով, որ միայն Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար:

Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ, այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի եւ հետեւաբար՝ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը, հարցը շարունակելով դիտարկել Ղարաբաղի հակամարտության համատեքստում եւ ըստ էության համարելով, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը:

Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար՝ շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության Եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան: Իսկ թե ինչ եղավ հետո, գիտեք բոլորդ: Եվ հիմա հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք աշխարհը թույլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում:

Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի ձևով: Մենք գիտեինք և սպասում էինք. հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին:

Արցախի պաշտպանության բանակը իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս: Թուրք-ադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումը Արցախի վրա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, անօդաչու բազմապիսի թռչող սարքեր, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից եւ, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, ինչպես նաեւ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ Սիրիայից:

Հակառակորդը առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման եւ մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախը եւ Հայաստանը գործում էին ըստ էության շրջափակման պայմաններում: Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան ահաբեկիչներ էին, ինչը ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում:

Մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին: Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարարությանը և այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար, դիակների, գերիների եւ պահվող անձանց ամբողջական փոխանակում, վերադարձ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հարցը շուտափույթ ձեւով կարգավորելու տրամաբանությամբ:

Ադրբեջանը, սակայն, ըստ էության ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները, միեւնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիթորինգի մեխանիզմի ձեւավորմանը:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե իր հայտարարած քաղաքական գծին եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Որոնում
Ուղիղ
Լրահոս