Saturday, 27 02 2021
Saturday, 27 02 2021
11:24
Եվրատեսիլ 2016. երկրորդ կիսաեզրափակիչ ուղիղ եթեր
Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը

Ռուսաստանը հստակ ասում է՝ Հայաստանն ու Արցախը չպետք է պարտվեն, բայց անհրաժեշտ է Հայաստանի դիմումը՝ ՌԴ-ի ուղիղ մասնակցության համար

«Ռուսաստանն ակտիվ հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին, այստեղ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում։ Բայց հողի վրա մասնակցություն ու միջամտություն չկա, քանի որ Հայաստանը չի դիմել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը՝ նշելով, որ նկատի չունի ՀԱՊԿ-ին դիմելը։

Կարախանյանն ընդգծեց. «Հանդիպումները շատ կարևոր են, կան թե՛ ընդհանուր խոսակցություններ, թե՛ առանձին զրույցներ։ Ես գիտեմ, որ օրական առնվազն մեկ-երկու հեռախոսազրույց է լինում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև։ Գաղտնիք չէ՝ ռուսական կողմը Ադրբեջանի նախագահին շատ հստակ զգուշացումներ է արել։ Ադրբեջանական կողմը վախենում է ռուսական մասնագետների՝ կոնֆլիկտի գոտի ժամանելուց»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղ արդեն Աֆղանստանից, Պակիստանից են բերվում ծայրահեղականներ, որոնք 10-15 տարի է՝ մարդկանց գլուխ կտրելու փորձ ունեն. «Նրանք հետո անդամագրվել են ԻՊ-ին։ Սա լուրջ խմբավորում է, հիմա Թուրքիան «ձիով քայլ» արեց ու նրանց բերեց տարածաշրջան։ Բոլորը հասկանում են, սակայն, ինչքան էլ աննորմալ է Թուրքիայի նախագահը, նա հետևողականորեն իր ծրագիրն է առաջ քաշում։ Ալիևը փորձում է դիվանագիտական ելույթներով Ռուսաստանին հանգստացնել ու համոզել, թե սա Ռուսաստանի հետ կապված չէ։ Ռուսաստանին սա չի համոզում։ Լեռնային Ղարաբաղ չի գնում թուրքական զորքը, առաջին, երկրորդ գծում գնում են թուրքական հատուկջոկատայինների հրամանատարների ղեկավարությամբ գործող իսլամական ահաբեկչական խմբավորումները։ Ռուսաստանն ասում է՝ գրոհայինների, ինչպես նաև Թուրքիայի ներկայությունը հնարավոր չէ։ Վիճակը հասկանում է նաև Ադրբեջանի ղեկավարությունը, բայց նա չի կարողանում ղեկավարել իրավիճակն իր սահմաններին։ Հիմա ցանկություն են հայտնում տարբեր հանդիպումներով հարցը լուծելու, բայց դա նրանց մոտ չի ստացվելու»։

Ըստ Կարախանյանի՝ խաղի մեջ մտնելու հստակ հրահանգ ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Շոյգուի. «Բայց հարցը նույնիսկ սա չէ։ Կա գլոբալ խնդիր՝ Թուրքիային մտցնել այս տարածաշրջան ու խնդիրը հնարավորինս մոտեցնել Ռուսաստանի սահմաններին։ Մինչև այս այդ գրոհայիններով աշխատում էր Եվրոպայի սահմանին մոտ՝ նպատակ կար ուղարկել Ռուսաստանի սահմաններին մոտ։ Այս պահին թեժ կետ հանդիսացավ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն էլ հայտնվեց գլոբալ քաղաքականության փակ խաչմերուկում։ Կա ռեսուրսների անհամապատասխանություն։ Արտակարգ է, որ ողջ հայությունը միահամուռ ուժերով պայքարում է, գումարն էլ անհրաժեշտ քանակությամբ կհավաքվի։ Բայց կա մի հստակ փաստ՝ հայ զինվորը առաջնագծում։ Բոլորը համոզված են, որ հայ զինվորը կհաղթի, բայց հարցը այդ հաղթանակի գինն է։ Հիմա տարբեր սխեմաներ ու ծրագրեր կան գործելու։ Հրադադար ասենք, թե զինադադար, բայց իրավիճակն այն է, որ դեպի մարում է գնում։ Թուրքական ԳՇ-ի առաջին փուլի ծրագրերը ավարտված են, հոկտեմբերի 15-ից հետո կմեկնարկի երկրորդ փուլը՝ դեռ մի քանի օր էլ պետք է արյուն ծծեն։ Երկրորդ փուլը ՝ պատերազմի շարունակություն դիվերսիոն գործողություններով։ Դրա համար էլ այդ խմբավորումները եկել են, նրանք ունեն 10-15 տարվա փորձ նման լեռնային պայմաններում դիվերսիոն, ահաբեկչական գործողություններ իրականացնելու։ Իրենք պատերազմը տեղափոխում են դեպի հրթիռակոծումներ, հրետակոծություններ, ռմբակոծություններ։ Քաոտիկ ձևով տարբեր տեղերից ներխուժումներ են լինելու՝ մտնեն, մորթեն, ինչ-որ բարձունք ու բնակավայր գրավեն։ Իրենց առաջ խնդիր է դրված հնարավորինս մասնատել ռազմական ճակատներն ու բնակավայրերը։ Իրենք հիմա պատրաստվում են այդ իմ նշած երկրորդ փուլին։ Մի բան էլ պետք է հասկանալ՝ այս խմբավորումները ենթարկվում են Թուրքիային, նրանք Ադրբեջանին չեն ենթարկվում։ Սա էլ է անհանգստացնող, նրանց մեջ կան նույնիսկ ոչ թուրք մասնագետներ։ Այս իրավիճակում Ռուսաստանի մասնակցությունը ակտիվ է։ Բայց քննարկենք մի հարց՝ ՀՀ իշխանությունները չեն գնում այն քայլին, որ պաշտոնապես դիմեն Ռուսաստանին»։

Մեր զրուցակիցը նշեց՝ օրվա ընթացքում բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազանգեր են տեղի ունենում, բայց կա հստակ մի բաց կետ. «Առանձին պաշտոնյաներ առավոտից երեկո հայտարարություններ են անում։ Ռուսաստանի մասնակցությունը գետնի վրա մնում է բաց, պետք է կոնկրետ դիմում։ Պարզ հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունները խուսափում են խաղաղապահներից, դա դարձել է կարմիր գիծ։ Հաջորդ կարևոր հարցը ևս կապված է Հայաստանի դիմումի հետ։ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր ունի՝ դեռ կքնված Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Հայաստանը կարող է դիմել, ու Հայաստանում կարող է ստեղծվել հակաահաբեկչական պայքարի օպերատիվ կենտրոն՝ ռուսական զինվորական մասնագետների ներգրավմամբ։ Նրանք կարող են ունենալ տեխնիկական հնարավորություններ, որոնք այսօրվա դրությամբ ի վիճակի են թուրքական անօդաչու թռչող սարքերին մեծ վնաս հասցնել։ Ժամանակի ընթացքում՝ դեռ Ուզբեկստանի նախագահ Քարիմովի օրոք, Ռուսաստանը մեծ ջանքեր գործադրեց այս խմբավորումներին Ուզբեկստանից դուրս մղելու գործում։ Նրանք հայտնվեցին Աֆղանստանում, Պակիստանում, հետո անդամագրվեցին ԻՊ-ին, հիմա էլ հայտնվել են Լեռնային Ղարաբաղում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները հստակ զգուշացրել են Ադրբեջանի նախագահին՝ եթե այսպես շարունակվի, ապա Ադրբեջանը որպես սուբյեկտ հաշվի չի առնվի. «Ձեզ թելադրում են, դուք չեք կառավարում այն, ինչ տեղի է ունենում, դա էլ բերում է այսպիսի լուրջ հետևանքների։ Նորից եմ ասում՝ այսօրվա դրությամբ Հայաստանի պաշտոնական դիմումը չկա։ Մենք ցանկություն ունենք, որ հայկական կողմը իր հնարավորություններով այդ հարցերը լուծի, անվտանգության գոտին մի բան էլ ընդլայնի»։

Կարախանյանը նաև հերքեց այն ձևակերպումները, թե Ռուսաստանը նեղացած է ՀՀ «արևմտամետ» իշխանություններից և դրա համար էլ չի աջակցում կամ «պատժում է». «Այս խոսակցությունները ընդամենը բազմոցային, խոհանոցային փիլիսոփաների խոսակցություններ են։ Այսօրվա իրավիճակում նման արգումենտ չկա։ Ռուսաստանն այս ամենով անհանգստացած է, այդ գրոհայիններն իրենց սաղմերն ունեն ամենուր։ Շատ մեծ ցանկություն կա նրանց միանգամից վառելու ու ոչնչացնելու։ Ռուսաստանը հստակ ասում է՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը չպետք է պարտվեն»։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Որոնում
Ուղիղ
Լրահոս