Saturday, 05 12 2020
Categories Search
Русский +13°C
Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը
1992 թ աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք

10։0 հաշվով պարտության անատոմիան. Որն է խայտառակության իրական պատճառը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երեկ Հայաստանի երիտասարդական հավաքականը գերխայտառակ պարտություն կրեց։ Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջեցին Շվեդիային։ Հանդիպումից ժամեր անց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ, և որոշվել է, որ իսպանացի մասնագետը չի շարունակի աշխատանքը։

Այս հանդիպումից առաջ՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր Լյուքսեմբուրգին։ Զիջել էինք այն հավաքականին, որը, շատերի կարծիքով, ենթախմբի հետնապահն է։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված նաև Իտալիայի, Իռլանդիայի և Իսլանդիայի հավաքականները։

2019 թվականի փետրվարին Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ էր Ֆլորեսը, ում առաջ խնդիր էր դրված նոր շունչ հաղորդել մեր հավաքականին։ Հիշեցնենք, որ ընտրական նախորդ շրջափուլում Հայաստանի հավաքականը միևնույն ենթախմբում էր ընդգրկված Ռուսաստանի, Սերբիայի, Ավստրիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Վաստակելով 9 միավոր՝ Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Շատերն այս արդյունքը որակեցին ձախողում։ ՀՖՖ ղեկավար կազմն էլ, հայկական ֆուտբոլում ներդնելով զարգացման իսպանական մոդելը, Հայաստանի երկրորդ հավաքականը վստահեց Ֆլորեսին։

Ինչպե՞ս կարելի է գնահատել այս մասնագետի աշխատանքը։ Անցյալ տարի ոմանք ոգևորված էին նրանով, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Երևանում ընդամենը 0։1 հաշվով զիջեց Իտալիային։ Ոմանք շարունակ հիշում էին հանդիպման վերջին րոպեներին Վահան Բիչախչյանի կատարած հարվածը, որից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Ու կրկին հիշատակվում էր այն թեզը, որ եթե Բիչախչյանի հարվածը դիպուկ լիներ, մերոնք չէին պարտվի Եվրոպայի ուժեղագույն հավաքականներից մեկին։

Այսօր թերևս կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երկրորդ հավաքականը վերջնականապես գլորվեց անդունդը։ Բնականաբար, ճիշտ չի լինի տեղի ունեցածի գլխավոր մեղավոր համարել Ֆլորեսին։ Գոյություն ունի միանգամայն օբյեկտիվ պատճառ, որը բառի բուն իմաստով արգելակում է Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջխաղացմանը։ Խոսքը մեր հավաքականի անդամների խաղային պրակտիկայի և փորձի պակասի մասին է։ Հայացք նետենք Շվեդիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի կազմի վրա։ Հիմնական կազմում կան ընդամենը 3 խաղացողներ, որոնք վերջին շրջանում Բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն են ստացել։ Խոսքը «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալբերտ Խաչումյանի, «Շիրակի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանի և «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանի մասին է։ Ավելին, բացառությամբ Ռուդիկ Մկրտչյանի՝ մյուս 2 ֆուտբոլիստները հազվադեպ են հայտնվում իրենց թիմերի մեկնարկային կազմում և երբեմն դուրս են գալիս փոխարինման։ Փաստորեն երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների մոտ 90 տոկոսը նույնիսկ Հայաստանի բարձրագույն լիգայում խաղալու փորձ չունի։

Տիրող պատկերը Հայաստանի առաջնություններում լեգեոներների սահմանափակման խելամիտ օրենք չունենալու հետևանք է։ Երիտասարդական հավաքականի կորիզը կազմում են Հայաստանի Առաջին լիգան ներկայացնող ֆուտբոլիստներ, որոնք նախորդ մրցաշրջանում խաղացել են, այսպես կոչված, ղումարի անառողջ մթնոլորտում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչն ըստ էության չուներ հնարավորություն պատկերացում կազմելու Առաջին լիգայում ելույթ ունեցող խաղացողների իրական որակների մասին։ «Նավից՝ պարահանդես» սկզբունքով մեր երիտասարդ ֆուտբոլիստները հայտնվում են եվրոպական միանգամայն այլ հարթությունում։ Հարթություն, որտեղ խաղում են մեծ թվով կայացած՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ։

Ցավով պետք է արձանագրենք նաև, որ նման պարտությունները շարունակական են լինելու մինչև արմատական որոշումներ չկայացվեն։ Այո, ՀՖՖ-ն հեռացրեց Ֆլորեսին, բայց արդյոք կարո՞ղ են ասել, որ սա հարցի լուծում է։ Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան