Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները
Արցախի սահմաններին տեղի ունեցողը հանցագործություն է մարդկության դեմ
Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ
Մոսկվան կկտրի՞ Անկարա-Բաքու կապը
Ի՞նչ վնասվածքներ է ստացել Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա պատանին. Ալինա Նիկողոսյան
Միայն ու միայն հաղթանակ, որքան էլ ծանր լինի. Արծրուն Հովհաննիսյան
Ղրղզստանում չեն վերանայի Կանտում ռուսաստանյան ավիաբազայի վերաբերյալ համաձայնագիրը
Մանրամասներ Վարդենիսում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակի մասին. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
05:51
Սերբիան երբեք չի անդամակցի ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ էլ այլ ռազմական դաշինքների. Վուչիչ
Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր հայրենակիցներին, որոնք դրսում են. ԱՀ նախագահ
Մոսկվայում 6-11-րդ դասարանների աշակերտները կանցնեն հեռավար ուսուցման
Այսօրվա դրությամբ Կաթնառատ գյուղում արձանագրվել է աղիքային հիվանդության 101 դեպք, հոսպիտալացված է 14 պացիենտ. ԱՆ
Դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով. ԿԳՄՍՆ փոխնախարար
05:24
Գիտնականը պատմել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի հակազդեցության մասին
Կանխել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության ռազմական էսկալացիային ուղղված գործողությունները. դիմում
Վարչապետը կարևոր բան արձանագրեց՝ այս իրավիճակը նաև Արցախը բանակցություններից դուրս թողնելու հետևանք է
Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է կռվենք․ Մհեր Հակոբյան
Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով
Թուրքիան Ադրբեջանին նեղն է գցել հենց նրա իսկ «զենքով»՝ Հեյդար Ալիևի առաջ քաշած «մեկ ազգ, երկու պետություն» թեզով. Հայկ Գաբրիելյան
Հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը
Զինյալների նոր խումբ է պատրաստվում Սիրիայից Արցախ ուղարկելու համար. ՌԻԱ
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռն անբեկանելի է. ոճրագործ Սաֆարովը պետք է պատժվի
Մեր խիզախ ու արիասիրտ զինվորները․ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան
04:14
Ֆրանսիայի ազգային ժողով է ներկայացվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ
04:05
Իրանի նախագահի մամուլի խոսնակ. Իրանը հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության օգտին
Հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը հանրակրթական դպրոցներում հայտարարվում է արձակուրդ
Լավրովը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավաստել են Մոսկվայի հայտարարության կատարման անհրաժեշտությունը
1992 թ աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք

Ոչ միայն ՀՀ նախկին, այլև հենց Ադրբեջանի իշխանությունների մեղքով է, որ նրանք կորցրին տարածք տարածքի հետևից. Կազիմիրով

Գաղտնիք չէ, որ 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը կնքվել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի մեծ ջանքերի շնորհիվ։

Ինչպես դա տեղի ունեցավ

Մայիսի 4-5-ը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում հավաքվել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի խորհրդարանների առաջին դեմքերը, բացի Ռասուլ Գուլիևից: Նախագահ Ալիևը մեկնել էր Բրյուսել, իսկ Գուլիևը մնացել էր Բաքվում՝ տնօրինելու երկրի գործերը մինչև Ալիևի վերադարձը: Այդ պատճառով Բիշքեկ էր մեկնել Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովը: Հենց Բիշքեկում՝ Վլադիմիր Կազիմիրովի դիվանագիտական մեծ աշխատանքի շնորհիվ, կողմերը ստորագրեցին արձանագրություն, որի էությունը ռազմական գործողությունների դադարեցման կոչն էր մայիսի 9-ի գիշերվանից: Հատուկ ընտրվել էր մայիսի 9-ի գիշերը, քանի որ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հիշողության մեջ դա Հաղթանակի օրն էր Երկրորդ աշխարհամարտում: Արձանագրության տակ այն ժամանակ  ստորագրեցին Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Ղրղըզստանը (որպես հյուրընկալ կողմ) և ԱՊՀ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը մերժեց՝ պատճառաբանելով, որ չի կարող ստորագրել, որովհետև փաստաթղթի տակ չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Նիզամի Բահմանովի անունը»: Կազիմիրովը զանգահարում է Բաքու՝ Գուլիևին, փորձելով համոզել, որ նա իր տեղակալ Ջալիլովին լիազորի ստորագրելու: Քանի որ Գուլիևը մերժում է, Կազիմիրովը Բիշքեկից շտապում է Բաքու:

Ալիևը Բրյուսելից արդեն վերադարձել էր Բաքու, և նա, Կազիմիրովի ներկայությամբ, Գուլիևին լիազորում է ստորագրել Բիշքեկյան արձանագրությունը: Մայիսի 9-ին Կազիմիրովը Բաքվում` հյուրանոցի իր համարում, շարադրում էր մեկ այլ` կրակի դադարեցման փաստաթուղթ, որի մանրամասները համաձայնեցնում է Երևանի և Ստեփանակերտի հետ: Նույն օրն Ալիևի առանձնասենյակում պաշտպանության նախարար Մամեդովն իր ստորագրությունը դնում է այդ փաստաթղթի տակ: Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության դրույթների, նամակ են հղում Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաև Կազիմիրովին՝ հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը:

Այժմ տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերի պատասխանեց ռուսաստանցի դիվանագետ, 1992-1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

– Պարոն Կազիմիրով, ի՞նչ դիտարկումներ ունեք սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմական գործողությունների մասին։ Ինչպե՞ս եք այս փուլում գնահատում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը։ Իրավիճակը հասունացել է այնքան, որ նույնիսկ ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը Ադրբեջանը չի պահպանում։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Նախևառաջ ուզում եմ հստակեցնել, որ ես այժմ ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնում։ Ես արդեն 20 տարի է՝  թոշակառու եմ, ուստի այն, ինչ կներկայացնեմ այս հարցազրույցում, իմ անձնական կարծիքն է։ Եվ իմ տեսակետը ոչ բոլոր դեպքերում է  համապատասխանում Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։ Ամեն մարդ իրավունք ունի հայտնելու իր կարծիքը տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Ես միանշանակ կարծում եմ, որ սա Ադրբեջանի կողմից ոչ թե կոնտր-հարձակում էր, այլ պարզապես 1994 թվականի մայիսի 12-ին կնքված  այն պայմանագրի ոտնահարում ու չեղարկում։ Ընդ  որում,  կնքված այն համաձայնագիրն անժամկետ էր։ Միջազգային պրակտիկայում կա այդպիսի ձև, երբ փաստաթղթի մեջ չի նշվում ինչ-որ ժամկետ, բայց դա նշանակում է, որ այդ փաստաթուղթն անժամկետ է։ Ուստի ես կարծում եմ, որ այդ անժամկետ պայմանավորվածությունը կոպտորեն խախտվել է Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերի 27-ին։ Ընդ որում՝ պաշտոնական Բաքուն և ոչ Ադրբեջանի ժողովուրդը  փորձեցին սա ներկայացնել որպես կոնտր-հարձակում՝ որպես պատասխան Հայաստանի կողմից  ինչ-որ հարձակումների։ Բայց չէ՞ որ  միանգամայն անհեթեթ է ենթադրել, թե հայերը կարող էին այժմյան պայմաններում հետաքրքրված լինել ինչ-որ բարձունք կամ տարածք նվաճելու հարցում։ Դա անհեթեթության գագաթնակետն է։ Սա պաշտոնական Բաքվի կողմից ցինիկ հայտարարություն է, թե  դա կոնտր-հարձակում էր։ Եվ ինչն է այստեղ յուրահատուկ։ Այդ կոնտր-հարձակումը եղել է վաղ առավոտյան, ոչ թե աշխատանքային օր, այլ հենց կիրակի օրը, երբ մարդիկ հանգստանում են, անմիջական գործերից կտրված են, ու դժվար է  դիմադրել այդպիսի հարձակումներին։ Սա նման է հիտլերյան Գերմանիայի հարձակումներին, որը ռմբակոծում էր Կիևը, հետխորհրդային տարածքի այլ քաղաքներ՝ սկսելով  պատերազմը հենց առավոտյան։

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս։ Եթե Հայաստանի կողմից իսկապես ինչ-որ խախտում լիներ, ապա Ադրբեջանը հենց այդ տարածքում էլ պետք է պատասխան տար՝ ռազմական տրամաբանությունն է սա հուշում։ Բայց փաստացիորեն Ադրբեջանը հարձակվել է հակամարտող կողմերի շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Ահա իմ տեսակետը, թե ինչ է տեղի ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ի առավոտյան։

Ես կավելացնեմ, որ Ադրբեջանը մեկ տարուց ավելի չէր կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այդ բանաձևերը առաջնահերթ պահանջում էին դադարեցնել կրակը, պատերազմական գործողություններն ու թշնամական քաղաքականությունը։ Վերջին դրույթի տակ մենք հասկանում ենք տնտեսական, տրանսպորտի և այլ միջոցների  արգելափակումները։ Ադրբեջանը իսկապես թե՛ բնական ռեսուրսներով, թե՛ բնակչության թվով գերազանցում է հայկական կողմերին և հույս ուներ, որ դրա շնորհիվ կհաղթի Հայաստանին։ Դրա համար էլ արհամարհում էր 1993 թվականի ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Ադրբեջանի ղեկավարությունը  ինքն է մեղավոր, որ Ադրբեջանի մի շարք տարածքներ օկուպացիայի ենթարկվեցին. եթե Ադրբեջանը կատարեր առաջին բանաձևը, ապա այդպես չէր լինի։ Մինչ այդ Շուշին, Լաչինը, ապա Քելբաջարն ընկան, բայց մյուս շրջանները դեռ չէին գրավվել։ Մյուս հինգ շրջանների ադրբեջանցի փախստականները դեռ չէին փախել։ Բայց շարունակելով պատերազմական գործողությունները՝ Ադրբեջանը կորցնում էր տարածք տարածքի հետևից։ Ուստի ոչ միայն հայերին է պետք մեղադրել, այլև Ադրբեջանի ղեկավարությանը, որը այն ժամանակ շարունակում էր պատերազմական գործողությունները՝ կորցնելով տարածք տարածքի հետևից։

– Անդրադառնանք նաև այսօրվա իրավիճակին։ Ձեր կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահները դեռ ի զորո՞ւ են ինչ-որ բան անելու, թե՞ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։

– Գիտեք, միջնորդների աշխատանքն անշնորհակալ է։ Միջնորդները մշտապես անվստահություն են ներշնչում։ Երբ Հեյդար Ալիևին էի ինչ-որ բան ասում, նա մտածում էր, թե ես հայերի օգտին եմ աշխատում։ Երբ ինչ-որ բան  հայկական կողմերին էի ներկայացնում, նրանք կարող էին ենթադրել, որ ես ադրբեջանական շահերն եմ սպասարկում։ Ուստի միջնորդների աշխատանքը ենթադրում է ամուր նյարդային համակարգ, չտրվել այն տրամադրություններին, որ քեզ կարող են ինչ-որ բանում կասկածել։ Դա իհարկե անխուսափելի է, բայց պետք է հաղթահարել սեփական սառնասրտությամբ ու բարձր դատողությամբ։

– Այսօր, երբ ամբողջ աշխարհը պայքարում է  ահաբեկչության դեմ, և նաև Ռուսաստանի ու Ֆրանսիայի ուղիղ հայտարարությունները կան, որ այս պատերազմում ներգրավված են ահաբեկիչներ, ինչո՞ւ մենք գործնական քայլեր չենք տեսնում։ 

– Կարող եմ որոշակի զուգահեռներ անցկացնել 90-ականների ու այսօրվա պատերազմական գործողություննեի սրացման միջև։ Ուշադրություն դարձրեք՝ ում էին օգտագործում հայերը՝ իրենց հայ բարեկամներին, օրինակ՝ Ֆրանսիայից, այլ երկրներից։ Մարդիկ գալիս էին ու անմիջական մասնակցություն էին ունենում պատերազմական գործողություններին։ Հասկանալի է, որ հայերի բարեկամները կարող են դա անել։ Իսկ ինչպե՞ս էր իրեն պահում Ադրբեջանը։ Սկզբից Շամիլ Բասաևի մարդիկ. չեչենների ու ադրբեջանցիների միջև, բացի կրոնական մտերմությունից, այլ բան չես գտնի։ Ավելի ուշ՝ Աֆղանստանից մարդիկ։ Նրանք էլ ոչ շատ երկար ժամանակ, հետագայում հիասթափված հեռացան ռազմաճակատից։ Բայց փաստն այն է, որ մասնակցում էին։ Ադրբեջանը միանգամայն օտար ուժերի էր ներառել, ոչ մի ուղիղ  կապ չկար։ Հիմա էլ զարմանալի չէ, որ ներառված է  Թուրքիան, նրա կողմից բերված  վարձկանները։ Թուրքիայի այս դիրքորոշումը արժանի է միջազգային հանրության քննադատությանը։ Սա մենք բարեբախտաբար տեսնում ենք Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, նաև Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը չի կարող հանդուրժել ահաբեկիչների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ։

– Շնորհակալություն այս զրույցի համար։

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան